«Տանկային բիաթլոնի» համար նոր թիրախներ են փորձարկվում

Ռուսաստանում փորձարկում են «Տանկային բիաթլոն»  մրցույթի համար ստեղծված նոր թիրախներ, որոնք ոչ թե նախկինի նման նրբատախտակից (ֆաներա) են պատրաստված , այլ արդեն գործվածքից ու լցված են գունավորված գազով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը:

Նոր թիրախները 3 կգ չեն գերազանցում: Նշվում է, որ թիրախների վրա կրակելու դեպքւոմ դրանք ոչ թե կպատռվեն, այլ կրակոցի տեղում գազի գույնը կփոխվի: Դա թւոյլ կտա, որպեսզի մասնակից անձնաքկազմերն ավելի արագ կրակեն, իսկ դատավորները՝ ավելի հեշտությամբ հաշվեն խոցումները:

Համաձայն հաղորդագրության՝ յուրաքանչյուր թիրախ կարող է դիմանալ մինչև 15 խոցման: Թիրախը բաղկացած է մի քանի շերտերից, ինչը թույլ կտա այն փոխել ոչ թե ամբողջությամբ, այլ միայն վնասված հատվածը:

Փորձարկումներին ներգրավվել են Ռուսաստանի ԶՈւ՝ Չելյաբինսկում տեղակայված 90-րդ տանկային դիվիզայից աձանձնացված Տ-72 տանկերի անձնակազմերը: Փորձարկման համար նախատեսված թիրախները փրփրապլաստից (պենոպլաստ) են:

Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոնը» 2015 թվականից անցկացվում է «Բանակային միջազգային  խաղերի» շրջանակներում: Մինչ այդ այս մրցույթն անցկացվում էր նաև առանձին ձևաչափով:

Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *