ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի զինծառայողները վերապատրաստվում են Ռուսաստանում

2017 թվականի հունվարից սկսած Հայաստանի ԶՈւ զինծառայողները ՌԴ ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում լրացուցիչ մասնագիտական դասընթաց են անցնում, որև տևելու է 2-3 ամիս:  Այս մասին հունվարի 21-ին հայտնել է ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները

Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները

Դասընթացն անցնելու են նաև Աֆղանստանի, Զիմբաբվեի, Մյանմայի և Թուրքմենստանի ԶՈւ զինծառայողները:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 7-ին Բիշքեկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել էին 21 փաստաթուղթ, որից երկուսը՝ ռազմական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում պատրաստվելու են ականազերծման մասնագետներ՝ ԱՊՀ երկրների զինված ուժերի համար:

ՌԴ ԶՈւ միջազգային, հակաականային կենտրոնը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով: Նախատեսված է միջազգային ծրագրերին, նախագծերին և հումանիտար ականազերծման գործողություններին ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի մասնակցությունը ապահովելու համար:

One response to “ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի զինծառայողները վերապատրաստվում են Ռուսաստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *