ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում ամփոփել են եռամսյակի արդյունքները

Հոկտեմբերի 25-ին անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ 4-րբ բանակային կորպուսի հրամկազմը

ՀՀ ՊՆ 4-րբ բանակային կորպուսի հրամկազմը

Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են նաև հոկտեմբեր ամսին ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները, կատարվել են համապատասխան եզրահանգումներ:

Մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ և մարտական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման, դրանց մարտական կիրառման պատրաստության վիճակի, ուսումնանյութական բազայի, սպաների և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, եռամսյակի ընթացքում անձնակազմի կարգապահության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները:

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի սպայակազմը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի սպայակազմը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վիկտոր Քոչարյանը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վիկտոր Քոչարյանը

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վիկտոր Քոչարյանն ընդգծել է եռամսյակի ընթացքում արձանագրված առաջընթացը, մատնանշել նաև թերություններն ու դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները:

Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայողներին և ցուցումներ տվել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Ավելացնենք, որ նախորդ շաբաթ ամփոփվել են նաև ՀՀ ՊՆ 1-ին և 5-րդ բանակային կորպուսների՝ 2016թ․ երրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *