Հոկտեմբերի 19-ին ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ամփոփիչ խորհրդակցության ընթացքում վերլուծվել են ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված և պլանային այլ աշխատանքների արդյունքները:
Չնայած արձանագրված թերացումներին`ընդգծվել է, որ զորամիավորումը երրորդ եռամսյակում գրանցել է զինվորական կարգապահության ցուցանիշների բարելավում:

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներից մեկին
Խրախուսվել են նաև 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողները:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին եռամսյակային ամփոփում է եղել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում: