ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում ամփոփել են 3-րդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամկազմի, ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Քննարկվել և վերլուծվել են մարտական պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները

Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացարել են հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման կանոնների խստիվ պահպանման հարցերը:

Զեկույցներում ներկայացվել են նաև ենթակա ստորաբաժանումներում անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, հրամանատարական հավաքների, շտաբային մարզումների, տեսական և գործնական պարապմունքների, կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժանքների, զորավարժությունների ժամանակ արձանագրված ձեռքբերումներն ու լուծում պահանջող որոշակի խնդիրները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցներն ու քննարկված հարցերը և փաստելով, որ զորամիավորման շրջանակում պատշաճ կերպով իրականացվել են պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները, ընդգծել է, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

3 responses to “ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում ամփոփել են 3-րդ եռամսյակի արդյունքները

  1. Pingback: Ամփոփվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի աշխատանքները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում ամփոփել են եռամսյակի արդյունքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *