Ոչ մարտական կորուստ ադրբեջանական բանակում

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00 սահմաններում, Ադրբեջանի ՊՆ հրաձգարաններից մեկում վարժանքների ժամանակ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Միրիև Թելման Միրբաբա օղլուն (Miriyev Telman Mirbaba oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:

Սոցցանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը 35 տարեկան էր, հետախուզության փոխգնդապետ, մահացել է ձեռքում նռնակի պայթյունի հետևանքով: Այլ տվյաների համաձայն դեպքը եղել է Ադրբեջանի Ջալիլաբադ շրջանում:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 143-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

One response to “Ոչ մարտական կորուստ ադրբեջանական բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *