Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած երկու կորստի մասին

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի Զաքաթալայի շրջանային դատախազությունից հայտնել էին, որ 18-ամյա Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev) իր տանն ինքնասպան է եղել։ Պարզվում է, որ Իսան զինծառայող էր, և սպանվել է ծառայության վայրում։ Իսայի զինծառայող լինելու և ծառայության վայրում սպանվելու մասին հայտնել է նրա համագյուղացի մոտ ընկերներից մեկը՝ ադրբեջանական BIG լրատվակայքին տված մեկնաբանությունում։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

Ալիև Իսան Ադրբեջանի զինված ուժեր է զորակոչվել 2016 թ․ հուլիսին՝ Զաքաթալային շրջանային զինկոմիսարիատից։ Սեպտեմբերի 16-ին զորամասից զանգահարել են նրա հորը և հայտնել, որ Իսան մահացել է։ 17-ին նրան հուղարկավորել են։ Զորամասում զինծառայողի սպանվելու մասին մանրամասներ չկան։

Չնայած այս հանգամանքին՝ Ադրբեջանում փորձել են զինծառայողի մահը թաքցնել՝ նրան ներկայացնելով որպես քաղաքացիական, ով իր տանն ինքնասպան է եղել։ Սա խոսում է նրա մասին, որ նույն եղանակով Ադրբեջանում կարող էին թաքցնել նաև այլ զինծառայողների մահվան փաստեր, որոնց մասին տվյալներ չեն հայտնվել այնուհետև։

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր լրատվակակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է նաև 2016-ի օգոստոսին Նախիջևանի Օրդուբադի շրջանի զորամասերից մեկում զինծառայող Յուսիֆ Մեմեդովի (Məmmədov Yusif) սպանության մասին։ վերջինիս վերաբերյալ պնդում են, որ ինքնասպան է եղել, սակայն Աբդուլլաևը հայտնում է, որ նա «դեդովշինայի» զոհ է գնացել։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 138-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

4 responses to “Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած երկու կորստի մասին

  1. Pingback: Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *