Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք:

Մահացածներից 7-ը Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ էին, մեկը ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կապիտան, ևս մեկը՝ արդարադատության նախարարության ՔԿԾ  պահպանության գնդի ծառայող: Բոլորն էլ ոչ մարտական կորուստեր են:

• Հուլիսի 30-ին Բեյլագանի զորամասերից մեկում ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փաշաօղլու Փարվիզը (Paşaoğlu Pərviz): Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 1-ին, ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում (1, 2):

• Օգոստոսի 11-12-ին ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն պարզել է Նախիջևանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով դիզելային վառելիքի բաքի մեջ ընկելու հետևանքով մահացած 1997 թ. ծնված մեկ զինծառայող Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուի (Şahsuvarov Əmrah Musa oğlu) մասին։

• Օգոստոսի 12-ին,  նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu):

• Օգոստոսի 17-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով համածառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի պետական սհամանապահ ծառայության զինծառայող Ալլահվերդիև Գիսմեթ Ազար օղլուն (Allahverdiyev Qismət Azər oğlu)։

• Օգոստոսի 21-ին հայտնի էր դարձել, որ նույն օրը սրտի կաթվածից մահացել է Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր, 1980 թ. ծնված Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu):

• Օգոստոսի 21-ի գիշերը հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Աղդամի զորամասերից մեկում համածառայակիցը սպանել է զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուին (Xəlilov Elşən İlqar oğlu): Սպանված զինծառայողը Ադրբեջանի Գախ շրջանի Էմիրջան գյուղի բնակիչ էր։ Սպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն։

• Օգոստոսի 23-ին հայտնի էր դարձել, որ հոսանքահարումից մահացել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության գնդի զինծառայող Ալիև Աղալարը (Əliyev Ağalar):

• Օգոստոսի 30-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu):

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը նշել էր, որ Գեմբերովը սպանվել էր «թշնամու կրակոցից», սակայն այդ լուրը հերքել էն Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ները:

• Օգոստոսի 31-ին ստացած տեղեկություններվ՝  Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 1986 թ. ծնված կին օդաչու, կապիտան Բաբաևա Դիլարե Այդըն գըզըն (Babayeva Dilarə Aydın qızı):

• Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր լրատվակակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է նաև 2016-ի օգոստոսին Նախիջևանի Օրդուբադի շրջանի զորամասերից մեկում զինծառայող Յուսիֆ Մեմեդովի (Məmmədov Yusif) սպանության մասին։ վերջինիս վերաբերյալ պնդում են, որ ինքնասպան է եղել, սակայն Աբդուլլաևը հայտնում է, որ նա «դեդովշինայի» զոհ է գնացել։

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 135 անուն, մինչդեռ ադրբեջանցի զոհված զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, ուղղակի նրանց մի մասի անունները չեն հայտնվել:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ

Ադրբեջանական զինուժի կորուստները հուլիսին՝ այստեղ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *