Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած երկու կորստի մասին • Մերձկասպյան երկրները 2017-ին զորավարժություն են անելու Ադրբեջանի տարածքում • Վրաստանում բացվել է կիբերանվտանգության պարտադիր կուրս ՊՆ անձնակազմի համար • Վրաստանը երկու պարեկային ռազմանավ է ստանալու ԱՄՆ-ից • Թուրքիայի զինուժը հետևակային ստորաբաժանումներ չի ուղարկի Սիրիա. Թուրքիայի ՊՆ • Թուրքիայի Գազիանթեփ նահանգից դուրս է բերվել ՀՕՊ ստորաբաժանումը • Թուրքիայում ԻՊ անդամների են ձերբակալել, այդ թվում՝ Ադրբեջանից և Իրանից • Կարսում քրդերի հետ բախումներում թուրք զինծառայող է սպանվել •  ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի նոր հրամանատար ունի • Ռուսաստանը ավիակիր է ուղարկելու Միջերկրական ծով • Զորավարժություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի ՌԴ ռազմաբազաներում • ԱՄՆ ԶՈւ P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռ է մոտեցել Ղրիմին • Կասպից ծովի ափամերձ 5 երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություն • Իրանը զորահանդեսում ցուցադրել է Ռուսաստանից գնած Ս-300 ԶՀՀ-ները • Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ևս մեկ ռազմանավով • ԱՄՆ ավիահարվածները Սիրիայի կառավարական ուժերին. միջազգային արձագանքը • Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել Դեր Զորում կոալիցիայի հարվածների հետևանքով կորցրած դիրքերը • Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա • ԻՊ-ն մի շարք տարածքներ է հետ նվաճել թուրքական զինուժից • Սիրիայում երկու թուրք զինծառայող է մահացել • Սիրիայի սահմանին Իսրայելը առաջին անգամ հակահրթիռային Iron Dome համակարգ է կիրառել • Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում • Սիրիայում դադարեցվել է հրադադարի ռեժիմը, ինչից հետո Սիրիայում Ռուսաստանի օդուժն ակտիվացրել է թռիչքները • Սիրիայի օդուժը 2 ինքնաթիռ է կորցրել • Իրաքի Մոսուլ քաղաքում երևացել է ԻՊ առաջնորդ Ալ-Բաղդադին • Իրաքի բանակը և ԻՊ-ն մարտի են պատրաստվում Մոսուլի համար

Սեպտեմբերի 21-ին Իրանում զորահանդես է անցկացվել • Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա • ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի նոր հրամանատար ունի • Ռուսաստանը ավիակիր է ուղարկելու Միջերկրական ծով • Վրաստանը երկու պարեկային ռազմանավ է ստանալու ԱՄՆ-ից

Սեպտեմբերի 21-ին Իրանում զորահանդես է անցկացվել • Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա • ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի նոր հրամանատար ունի • Ռուսաստանը ավիակիր է ուղարկելու Միջերկրական ծով • Վրաստանը երկու պարեկային ռազմանավ է ստանալու ԱՄՆ-ից

Ադրբեջան / Վրաստան

• Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել  Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ 18-ամյա Ալիև Իսա Ալլահվերդի օղլուի (İsa Allahverdi oğlu Əliyev) և  Յուսիֆ Մեմեդովի (Məmmədov Yusif) մահվան մասին։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուն (İsa Allahverdi oğlu Əliyev)

• Սեպտեմբերի 20-22-ը ՌԴ Աստրախանի շրջանում և Կասպից ծովում անցկացվել է «Կասպից-2016» միջազգային զորավարժությունը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի 7 Ադրբեջանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունները:

• Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը ժամանել է Ադրբեջան և հանդիպել է այդ երկրի ԱԻ նախարար, գեներալ-գնդապետ Քեմալլեդին Հեյդարովին, ում հետ պայմանավորվել են Կասպից ծովում արտակարգ իրավիճակների և դրա հետևանքների վերացման նպատակով կասպյան 5 երկրների մասնակցությամբ զորավարժությունն ամեն տարի անցկացնելու վերաբերյալ:

• Սեպտեմբերի 22-ին Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների ամրացմանն ուղղված դպրոցում պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարող անձնակազմների համար բացվել է կիբերանվտանգության պարտադիր հիմնական կուրս:

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին և ԱՄՆ դեսպան Յան Քելլի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Վրաստանը մոտ ժամանկներում ԱՄՆ-ից երկու պարեկային ռազմանավ է նվեր ստանալու:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության կատեր

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության կատեր

Թուրքիա 

• Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրագրողներին հայտարարել է, որ այժմ Թուրքիան չի նախատեսում զինված ուժերի հետևակային ստորաբաժանումներ ուղարկել Սիրիայի տարածք, որտեղ օգոստոսի 24-ից մեկնարկել է «Եփրատի վահան» գործողությունը:

Նույն օրը Թուրքիայի զինուժը դուրս է բերել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիե գավառում տեղակայված 106-րդ հրետանային գնդի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը:

Թուրքիայի զինուժը Գազիանթեփից դուրս է բերել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը:

Թուրքիայի զինուժը Գազիանթեփից դուրս է բերել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը:

• Սեպտեմբերի 18-ին Թուրքիայում՝ Ստամբուլում, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում ձերբակալել է կազմակերպության՝ Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացի 40 անդամ:

• Սեպտեմբերի 21-ին, Կարսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրքական ուժայինները բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ հատուկջոկատային, ևս մեկը՝ վիրավորվել։

• Սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի նիստին ընդառաջ հայտարարել է, որ «Թուրքիային ասում են Էլ-Բաբ մի շարժվեք, սակայն մենք որտեղ պետք լինի՝ այնտեղ էլ գնալու ենք»՝ վերահաստատելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրությունները:

Ռուսաստան

• Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար է նշակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով հուլիսի 1-ից ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատարն էր:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության

• ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը մարտական հերթապահության է անցնելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում ՌԴ ռազմածովային ուժերի նավերի խմբի կազմում:

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը

• Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սկսել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են 4000 զինծառայող և 1000 միավոր զինտեխնիկա, իսկ Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները զորավարժություններ անցկացնելու համար տեղափոխվել են Ռուսաստանի Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ կիրառել են «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» և «Իգլա» հակաօդային պաշտպանության համալիրներով:

• Սեպտեմբերի 21-ին, ամերիկյան P-8A Poseidon պարեկային հակասուզանավային ինքնաթիռ է մոտեցել  Սև ծովի ռուսաստանյան ափերին, այնուհետև Սև ծովի օդային տարածքում է հայտնվել  ամերիկյան հետախուզական մեկ այլ` RC-135U ինքնաթիռը, որը դուրս էր եկել Հունաստանի Կրետե կղզու Սուդա-բեյ ավիաբազայից:

Իրան

• Սեպտեմբերի 21-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում և նավահանգիստային քաղաք Բանդար Աբասում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդես է անցկացվել, որի ընթացքում ցուցադրվել են Ռուսաստանի ` Իրանին մատակարարած Ս-300 և իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրները:

Իրանական արտադրության «Զուլֆագար» ԶՀՀ-ն զորահանդեսի ժամանակ

Իրանական արտադրության «Զուլֆագար» ԶՀՀ-ն զորահանդեսի ժամանակ

• Սեպտեմբերի 19-ին, Իրանի հարավում գտնվող  Բանդար Աբաս նավահանգստում ջուրն է իջեցվել իրանական արտադրության «Սաար» ռազմանավը:

Սիրիա / Իրաք

• Սեպտեմբերի 17–ին Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան սեպտեմբերի 16-ին Սիրիայի կենտրոնարևելյան Դեր Զոր քաղաքի մոտակայքում ավիահարվածներ է հասցրել երկրի կառավարական բանակի դիրքերին, ինչը միջազգային լայն արձագանք էր առաջացրել։ Սակայն Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ԻՊ-ից ազատագրել և վերահսկողություն հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջանում միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում իրենց կորցրած դիրքերում։

• Սեպտեմբերի 19-ին, Հալեպ մարդասիրական օգնություն տանող ՄԱԿ-ի շուրջ 31 բեռնատարները ենթարկվել են հարձակման, ինչի արդյունքում զոհվել է 20 քաղաքացիական անձ և Սիրիայի Կարմիր մահիկի մեկ աշխատակից:

Հալեպում հարձակման ենթարկված շարասյունը. լուսանկարը՝ AP-ի

Հալեպում հարձակման ենթարկված շարասյունը. լուսանկարը՝ AP-ի

• Սեպտեմբերի 21-22-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները թուրքական զինուժից և Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալներից հետ են նվաճել Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր, իսկ թուրք-սիրիական սահմանից 7 կմ հեռավորության վրա ընկած տարածքում, ականազերծման աշխատանքների ընթացքում մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 2-ը:

• Սեպտեմբերի 17-ին Իսրայելը առաջին անգամ Սիրիայի տարածքից դեպի Իսրայել արձակված հրթիռները կասեցնելու համար գործի է դրել սեփական արտադրության Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը:

• Սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ավիացիայի օգնությամբ հետ են մղել «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի մատույցներում:

• Սեպտեմբերի 20-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել է սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին, իսկ  Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հրադադարի չեղարկումից հետո կտրուկ ավելացրել են մարտական թռիչքների քանակը և ավիահարվածները՝ պայմանավորված սիրիական հետախուզությունից ստացվող տվյալների ավելացմամբ:

•  Սեպտեմբերի 21-ին, Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած ալ-Ղալամուն շրջանում  Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռ է ընկել։ Սիրիայի օդուժը մարտական առաջադրանքի ժամանակ ինքնաթիռ է կորցրել նաև սեպտեմբերի 18-ին։

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ երևացել է Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլ քաղաքի Էլ-Րիսալյա թաղամասում։

• ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների ուղեկցությամբ Իրաքի բանակը ամրացնում է իր դիրքերը Մոսուլին հարակից Շիրքաթ քաղաքում՝ այդպիսով պատրաստվելով Մոսուլի ազատագրմանը, իսկ ԻՊ զինյալները փակել են Իրաքում ԻՊ «մայրաքաղաք» Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվում է զինյալների աննախադեպ կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *