Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի զորամասերից մեկում զինծառայողներից մեկը կրակել և սպանել է իր համածառայակից, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թամերլան Քամիլ օղլու Էսադզադեին (Tamerlan Kamil oğlu Əsədzadə): Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թամերլան Քամիլ օղլու Էսադզադե:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թամերլան Քամիլ օղլու Էսադզադե:

Սպանված զինծառայողը Բարդայի շրջանի Դիվանլը գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 1 շաբաթ:

Զինծառայողի հայրը Meydan.tv-ին հայտնել է, որ դեպքը եղել է սեպտեմբերի 22-ին․ զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Լրատվակայքի համակարգող հայտնում է նաև, որ  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուի (İsa Allahverdi oğlu Əliyev) ընտանիքի անդամները հայտնել են, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է Զաքաթալայի շրջանի զորամասերից մեկում:  Նշենք, որ Razm.info-ն ավելի վաղ հայտնել էր  Ալիև Իսա Ալլահվերդի օղլուի սպանվելու մասին:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 139-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *