Ռուսաստանը կարող է արդիականացնել Հնդկաստանի բոլոր Սու-30 կործանիչները

Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են այս տարվա վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները: Դեռևս կողմերը շարունակում են գործարքի քննարկումները: Այս մասին հայտնում է հնդկական The Hindu լրատվակայքը՝ հղում անելով Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաին:

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Հնդկաստանյան պաշտոնյան նշել է, որ կործանիչների արդիականացման շուրջ քննարկումները եղել են նախորդ ամիս, որոնց ընթացքում հստակեցվել է հարցերի զգալի շրջանակ: Նա նաև հույս է հայտնել, որ գործարքը շուտով վերջնականապես կհաստատվի և կյանքի կկոչվի:

Կողմերի միջև ձեռքբերվող համաձայնությամբ նախատեսվում է արդիականացնել կործանիչների էլեկտրոնային համակարգերը, ռադարները, ավելացնել նոր սպառազինություն, ինչպես նաև՝ ռադարներից քողարկման համակարգերի տեղադրում :

Նշենք, որ 2004-ին  Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքվել էր համաձայնագիր, որով Հնդկաստանին տրվում էր Սու-30 կործանիչների հավաքման արտոնագիր։ Անհրաժեշտ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը պետք է իրականացներ «Իրկուտ» կորպորացիան։ Հնդկաստանում հավաքվող կործանիչների մոդիֆիկացիան ստացավ Սու-30ՄԿԻ ինդեքսը։

Նշվում է, որ Հնդկաստանը ունի իր տարածքում  272 միավոր Սու-30 կործանիչ հավաքելու թույլտվություն,  և հնդկաստանյան պետական Hindustan Aeronautics Limited ռազմարդյունաբերական ընկերությունը տարեկան կարող է հավաքել 10-12 ինքնաթիռ:

«Սու-30ՄԿԻ»-ն «Սու-27» կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն  կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր ևն։

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Հնդկաստանի ՌՕՈւ Սու-30 կործանիչների տեխնիկական վատ վիճակում լինելու մասին խոսվում էր դեռ 2014-ից: Մասնավորապես՝ Սու-30ՄԿԻ կործանիչերի շրջանում հանդիպել են այնպիսի թերություններ, ինչպիսիք են բորտ-համակարգչի և օդաչուի տեղեկատվական էկրանների աշխատանքի խափանումները։ Որպես լուրջ խնդիր նշվում է նաև որոշ դետալների նորոգման անհրաժեշտության մասին, ինչի ուղղությամբ, սակայն, ռուսաստանյան կողմը ևս անհրաժեշտ աջակցություն չէր ցուցաբերել:

Հնդկական The Hindu լրատվակայքը նշում է նաև, որ 5-րդ սերնդի կործանիչներ ստեղծելու Ռուսաստանի և Հնդկաստանի նախաձեռնությունում էական տեղաշարժեր չկան, ինչը պայմանավորմած է կողմերի միջև աշխատանքի բաժանման և ներդրումների հարցում տարաձայնություններով:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 29-ին Հնդկաստանի ՌԾՈւ-ն  և ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ»-ը Հնդկաստանի՝ ռուսաստանյան արտադրության 10 միավոր К-28 հականավային ուղղաթիռներ արդիականացնելու շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էին ստորագրել:

2 responses to “Ռուսաստանը կարող է արդիականացնել Հնդկաստանի բոլոր Սու-30 կործանիչները

  1. Pingback: Հնդկաստանում հավաքվել են ՌԴ-ից պատվիրված 270 միավոր կործանիչներից 230-ը | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը կարդիականացնի Հնդկաստանի` տեխնիկական խնդիրներով Սու-30-ները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *