Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ԶՈւ տանկիստները ավարտեցին իրենց ելույթը Տանկային բիաթլոնի երկրորդ՝ «Էստաֆետա» փուլում: Հայաստանի հավաքականը էստաֆետային մրցավազքը ավարտեց երկրորդ ադյունքով՝ զիջելով միայն Չինաստանի տանկիստներին: Հայաստանի մրցակիցներն էին Չինաստանը, Ղրղզստանը և Անգոլան:
Երկրորդ փուլում երկները ներկայանում են 3 անձնակազմով: Էստաֆետայի առաջին էտապում Հայաստանի տանկային առաջին անձնակազմը հաջող ելույթ ունեցավ՝ Չինաստանի անձնակազմին զիջելով միայն շուրջ 3,5 րոպեով: Իսկ երկրորդ անձնակազմը զիջեց Չինաստանի և 1 րոպեով Ղրղզսզստանի տանկիստներին:
Իսկ երրորդ անձնակազմը, մինչև վերջին պահը պայքարելով Ղրղզսզստանի հավաքականի հետ, հատեց եզրագիծը՝ ցուցաբերելով երկրորդ արդյունքը Չինաստանից հետո:
Երկրները եզրափակիչ փուլ դուրս կգան համաձայն ընդհանուր արդյունքների հաշվարկի: Վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն 4 արդյունքը ցուցադրած հավաքականները կանցնեն եզրափակիչ:
Հիշեցնենք, որ առաջին փուլի ընդհանուր արդյունքներով մեր հավաքականը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար: Եզրափակիչի համար պայքարելու են նաև հարևան Ադրբեջանը և Իրանը:
Մրցուղիներ | 09.08.2016 | 10.08.2016 | 11.08.2016 | ||
1-ին | Անգոլա | Ղազախստան | Ադրբեջան | ||
2-րդ | Հայաստան | Բելառուս | Սերբիա | ||
3-րդ | Ղրղզստան | Իրան | Ռուսաստան | ||
4-րդ | Չինաստան | Մոնղոլիա | Հնդկաստան |