Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկամսյա գործնական պարապմունքներ կանցկացնեն, որի ընթացքում կփորձարկեն նաև «Ինֆաունա» ՌԷՊ համակարգը:
Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Մասնագետները կծանոթանան ՌԷՊ համակարգի տարրերին, կկատարեն բացազատման նորմատիվներ, ինչպես նաև պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոհետախուզության և ռադիոճնշման անցկացում:
Զորավարժության վերջին փուլում ռազմաբազայի ստորաբաժանումները ՌԷՊ համակարգերի կիրառմամբ մարտավարամասնագիտական վարժանքներ կանցկացնեն:
«Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։
Ավելացնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորքերը վերջին 3 տարիներին համալրվել են «Ինֆաունա», «Լեեր-2» համակարգերով: «Ինֆաունա» համակարգ ստացել է նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info