Մահափորձ Իրաքի պաշտպանության նախարարի դեմ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, մահափորձ է իրականացվել Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Ուբեյդիի դեմ, սակայն վերջինս չի տուժել: Այս մասին հայտնում է Իրաքի ՊՆ կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Խալիդ ալ-Ուբեյդին բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ տեսչական շրջայց էր կատարում, երբ Իմամ գյուղից դեպի արևմուտք՝ Կայառա ավիաբազա, ուղղությամբ նրա ավտոշարասյունը ենթարկվել է գնդակոծության և ականանետային արկակոծման:

Միջադեպի արդյունքում նախարարը և նրան ուղեկցող զինվորականները չեն տուժել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *