Հայ տանկիստները ավարտել են իրենց ելույթը «Տանկային բիաթլոնի» երկրորդ փուլում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ԶՈւ տանկիստները ավարտեցին իրենց ելույթը Տանկային բիաթլոնի երկրորդ՝ «Էստաֆետա» փուլում:  Հայաստանի հավաքականը էստաֆետային մրցավազքը ավարտեց երկրորդ ադյունքով՝ զիջելով միայն Չինաստանի տանկիստներին: Հայաստանի մրցակիցներն էին Չինաստանը, Ղրղզստանը և Անգոլան:

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկը

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկը

Երկրորդ փուլում երկները ներկայանում են 3 անձնակազմով: Էստաֆետայի առաջին էտապում Հայաստանի տանկային առաջին անձնակազմը հաջող ելույթ ունեցավ՝ Չինաստանի անձնակազմին զիջելով միայն շուրջ 3,5 րոպեով: Իսկ երկրորդ անձնակազմը զիջեց Չինաստանի և 1 րոպեով Ղրղզսզստանի տանկիստներին:

Իսկ երրորդ անձնակազմը, մինչև վերջին պահը պայքարելով Ղրղզսզստանի հավաքականի հետ, հատեց եզրագիծը՝ ցուցաբերելով երկրորդ արդյունքը Չինաստանից հետո:

Երկրները եզրափակիչ փուլ դուրս կգան համաձայն ընդհանուր արդյունքների հաշվարկի: Վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն 4 արդյունքը ցուցադրած հավաքականները կանցնեն եզրափակիչ:

«Տանկային բիաթլոն-2016»-ի երկրորդ «Էստաֆետա» փուլում Հայաստանի երեք անձնակազմի արդյունքները

«Տանկային բիաթլոն-2016»-ի երկրորդ «Էստաֆետա» փուլում Հայաստանի երեք անձնակազմի արդյունքները

 «Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմի տանկիստները՝ երկրորդ անձնակազմի տանկիստներով փոխարինվելու ժամանակ

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմի տանկիստները՝ երկրորդ անձնակազմի տանկիստներով փոխարինվելու ժամանակ

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկիստների երրորդ անձնակազմի տանկիստները

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկիստների երրորդ անձնակազմը

Հայաստանի տաննկիստների 2-րդ անձնակազմը «Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլի ժամանակ

Հայաստանի տանկիստների 2-րդ անձնակազմը «Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլի ժամանակ

 «Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլի մեկնարկ

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլի մեկնարկ

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկը

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկը

Հիշեցնենք, որ առաջին փուլի ընդհանուր արդյունքներով մեր հավաքականը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար: Եզրափակիչի համար պայքարելու են նաև հարևան Ադրբեջանը և Իրանը:

Մրցուղիներ 09.08.2016 10.08.2016 11.08.2016
1-ին Անգոլա Ղազախստան Ադրբեջան
2-րդ Հայաստան Բելառուս Սերբիա
3-րդ Ղրղզստան Իրան Ռուսաստան
4-րդ Չինաստան Մոնղոլիա Հնդկաստան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *