ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին

Օգոստոսի 5-ին «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում Հայաստանի 3-րդ անձնակազմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և բոլոր մրցափուլերի արդյունքներով Հայաստանի հավաքականն անցել է մրցույթի կիսաեզրափակիչ, որն կմեկնարկի օգոստոսի 9-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈւ տանկիստների 3-րդ անձնակազմը «Տանկային բիաթլոն - 2016» մրցույթում

ՀՀ ԶՈւ տանկիստների 3-րդ անձնակազմը «Տանկային բիաթլոն ” 2016» մրցույթում

Երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ տանկային 3-րդ անձնակազմերը:

ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմի հրամանատարն էր լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը: Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:

Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:

2 responses to “ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *