Հայաստանը Մոնղոլիայի, Ղրղզստանի, Բելառուսի հետ կմրցի «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի առաջին փուլի շրջանակներում, որն անցկացվում է օգոստոսի մեկից օգոստոսի յոթը Ղազախստանում: Մրցույթը երեք փուլով է.
- Անհատական ստուգարք
- Զույգերով ստուգարք
- Դիպուկահարային էստաֆետա
Մրցույթին թիմերը մասնակցելու են 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանով: Ընտրությունը պայմանավորված է մասնակից բոլոր երկների սպառազինությունում այդ տիպի հրացանների առկայությամբ:
Առաջին փուլում դիպուկահարները կատարելու են 6 առաջադրանք, երկրորդ փուլում՝ 9 առաջադրանք:
11 երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 21 մարդուց.
- Թիմի հրամանատար
- 3-ական դիպուկահար 3 անձնակազմում (2 հիմնական, 1 պահեստային)
- Մարզիչներ՝ 2 մարդ
- Տեխնիկական ապահովման խումբ՝ 2 մարդ
Մրցույթին մասնակցում է նաև Իրանը:
Հայաստանը «Դիպուկահարի սահմանագիծը» մրցույթից բացի նաև մասնակցում է «Զինվորական հետախուզության գերազանցիկներ» և «Տանկային բիաթլոն» մրցույթներում, որոնց մասնակցում են 17 երկրներ, այդ թվում Ադրբեջանը և Իրանը: «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջին փուլում Հայաստանը մրցել է Մոնղոլիայի և Քուվեյթի տանկիստների հետ՝ գրավելով առաջին հորիզոնականը 27 րոպե 58 վրկ արդյունքով: Հայաստանցի տանկիստները ելույթ կունենան նաև այսօր՝ օգոստոսի 1-ին, ինչպես նաև օգոստոսի 5-ին.
Հուլիսի 30 | Օգոստոսի 1 | Օգոստոսի 5 |
Մոնղոլիա | Նիկարագուա | Մոնղոլիա |
Քուվեյթ | Բելառուս | Հնդկաստան |
Հայաստան | Հայաստան | Հայաստան |
Ղազախստան |
Ավելացնենք, որ «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվում է «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում, որն անցկացվում է 2015 թվականից:
«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ: