Դաղստանում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 9 զինյալ

Հուլիսի 8-ին Դաղստանում Ռուսաստանի ուժայինների հատուկ գործողության արդյունքում սպանվել է 9 զինյալ: Գործողության ընթացքում զինյալների կրակոցներից մահացել է նաև 1 հատուկ ջոկատային, ևս 3 ուժային վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:

«Կովկասյան Հանգույց» լրատվակայքն իր հերթին տեղեկացնում է, որ ևս երկու ենթադրյալ զինյալ ձերբակալվել է:

Գործողության ընթացքում վնասազերծված 9 զինյալները Մախաչկալայի դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման անդամ էին, նրանց թվում էր նաև խմբավորման առաջնորդ, հետախուզման մեջ գտնվող Հույեսն Տագիրովը:

Մախաչկալայի զինյալ խմբավորման պարագլուխ Հույեսն Տագիրովը

Մախաչկալայի զինյալ խմբավորման պարագլուխ Հույեսն Տագիրովը

Նշենք, որ հուլիսի 7-ին՝ վաղ առավոտյան Կարաբուդախկենտսկում հայտարարվել էր հակաահաբեկչական ռեժիմ, որը շարունակվել է նաև այսօր:

Ավելացնենք, որ Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *