Այսօր՝ հուլիսի 7-ին, Դաղստանի Կարաբուդախկենտսկի շրջանի Նոր Փարաուլ գյուղի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ուժային կառույցներին։
Փոխհրաձգությունը սկսվել է, երբ ուժայինները պահանջել են թաքնված զինյալին հանձնվել, որին հակառակ նա կրակել է. նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը :
«Ինտերֆակս» գործակալությունը, հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին, փոխանցում է, որ փոխհրաձգությունը եղել է գյուղի մոտ՝ անտառում: Ուժայիններից տուժող չի եղել:
Նշենք, որ հուլիս 7-ին՝ առավոտյան 03:30, զինյալների չեզոքացման համար Կարաբուդախկենտսկի շրջանում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Նախկինում այս շրջանում հակահաբեկչական ռեժիմ հայտարարվել էր նաև 2015-ի նոյեմբերին: Այն ժամանակ ուժայինների երկօրյա գործողությունների ընթացքում սպպանվել էր մեկ սպա և մեկ զինյալ:
Ավելացնենք, որ Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան
Pingback: Դաղստանում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 9 զինյալ | Ռազմ.info