Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016

Ադրբեջանի կողմից 152 մմ հրանոթների, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ կայանների, մարտական ավիացիայի կիրառմամբ հարձակումներով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսվեցին մարտերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև:

Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են կեսօրին դադարեցնել կրակը, սակայն դրանց հետո էլ Ադրբեջանի զինուժը մի քանի անգամ կրակել է նաև խաղաղ բնակավայրերի վրա: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:


Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսնուքի էջում գրել է, որ Արցախի կառավարության բացած հատուկ հաշվեհամարին ուղարկված գումարն ուղղվելու է բացառապես զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:001212

Մեկ այլ գրառման մեջ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է հաշվեհամարում արդեն հավաքված գումարի չափը.

  • 891 583 119 ՀՀ դրամ
  • 63 707 ԱՄՆ դոլար
  • 1 938 եվրո
  • 11 238 600 ՌԴ ռուբլի

ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ ՊՆ կայքը հայտնում է.

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Հանդիպմանը Սեյրան Օհանյանն ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Արցախի հակամարտության բանակցային կարգավորմանը:

Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանության նախարարը կարևորել է ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը:


Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը, թարմացրնելով իր` երեկ` ապրիլի 7-ին տված ցուցակը, ներկայացրել է Ադրբեջանի կորուստների՝ 66 սպանվածի և 5 անհետ կորածի անուն, կրկին թույլ տալով սակայն մի շարք սխալներ:Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք` ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 66 + 7 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 2 կապիտան, 5 ավագ լեյտենանտ և 3 լեյտենանտ։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:


ՀՀ ՊՆ կայքը հայտնում է.
Ապրիլի 8-ից քաղաքացիների հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարները.

  • զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար — 010 29-46-45,
  • զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար – 010 29-44-25, 010 29-45-57,
  • զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար — 010-20-64-59,
  • զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար — 010 77-05-80,
  • լրատվամիջոցների հետ կապի համար — 010 29-46-99, 010 29-46-38:

Առավոտյան հյուսիսային ուղղությամբ հրետանու տղերքը սուրճ հյուրասիրեցին

Posted by Edik Baghdasaryan on Friday, April 8, 2016


ՀՀ քննչական կոմիտեի կայքը ներկայացրել է Արմաշ գյուղի մոտ զինվորական մեքենայի վթարի մանրամասները.08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները:


Հայաստանյան Մեդիամաքս լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր ժամը 15:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում, Արցախում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում իրականացվում են երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները՝ միաժամանակ ապահովելով կրակի դադարեցման ռեժիմ:Այս մասին հաստատել է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Վերջինս նշել է նաև, որ գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

ՊԲ խոցած ԱԹՍ-ն

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկ՝ ապրիլի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինները խոցել են հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը:


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախում մարտերի ժամանակ զոհված 44 զինծառայողների անունները։

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի …

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, April 7, 2016


ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է. Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:

Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ:Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք` ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 61 + 5 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 4 մայոր, 2 կապիտան, 5 ավագ լեյտենանտ և 2 լեյտենանտ։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:

ՊԲ կայքը հրապարակել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը Արցախի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ Հայրենիքը պաշտպանելիս զոհված ՊԲ 36 զինծառայողների անունները:

Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *