Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը միջազգային թեստավորում է անցնում

Թուրքական ավիաշինական ընկերության (TAI) գլխավոր տնօրենը հայտնել է, որ տեղական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքաթիռը սկսել է անցնել «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրումը` միջազգային շուկա արտահանման թույլտվության համար: Այս մասին ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը:

Հյուրքուշի նախատիպ

Հյուրքուշի նախատիպ

TAI ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռն այժմ անցնում է «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) ինքնաթիռների CS-23 քաղաքացիական արտոնագրման փուլը, ինչը հաղթահարելու և անվտանգության անհրաժեշտ ցուցանիշները ցուցաբերելու դեպքում թուրքական արտադրության ուսումնամարտական ինքնաթիռը կստանա միջազգային շուկայում վաճառվելու թույլտվություն:

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը նաև նշել է, որ ինքնաթիռն արդեն հաղթահարել է ղեկավարման համակարգի, առավելագույն ծանրաբեռնման, արտակարգ իրավիճակներում վայրէջքի անվտանգության կանոնների, աերոդինամիկայի և մի շարք այլ թեստավորումներ:

Նշենք, որ չնայած այս հայտարարություններին` Թուրքիան սեփական արտադրության ուսումնամարտական ինքնաթիռը դեռևս չի օգտագործում անգամ 2015-ի դեկտեմբերին աշխատանքը մեկնարկած Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2-րդ ավիաբազայում (Իզմիր) տեղակայված «ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման միջազգային կենտրոնում» (MMFCT-С), որտեղ վերապատրաստվում են Թուրքիայի գործընկեր և դաշնակից մի շարք պետությունների օդաչուներ:

Նշված կենտրոնում մարզումներն անցկացվում են իտալական արտադրության երկտեղանոց SF-260D, կորեական արտադրության KT-1T, ինչպես նաև ամերիկյան արտադրության T-38 Talon ուսումնական ինքնաթիռներով:

Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռների մասին տեղեկություններ կարող եք ստանալ Ռազմինֆոյի Ռազմական հանրագիտարանում:

One response to “Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը միջազգային թեստավորում է անցնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 10 – 16 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *