Ռազմաշաբաթ. Թուրքիա. 10 – 16 հունվարի, 2016

Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 18-22-ը վարժանքներ է անցկացնելու Կարսում • Հետաձգվել է Թուրքիային 2 միավոր A400M ինքնաթիռների տրամադրումը • Ահաբեկչություններ Ստամբուլում և Թուրքիայի արևելքում, սպանվել է առնվազն 17, վիրավորվել` 50 մարդ • Իրաքը հերքել է Մոսուլի մոտ ԻՊ-ի և թուրքական զինուժի բախման մասին պնդումները  • Թուրքիան 2015-ին արտահանել է 1,655 մլրդ դոլարի ռազմական արտադրանք • Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել Քաթարում ռազմաբազայի տեղակայումը • Թուրքիայի առանձին «պատերազմը» Սիրիայի հյուսիսում • Թուրքիայում 3 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով • Սիրիա զենք տանող թուրքական բեռնատարները խուզարկել թույլ տված դատախազները հեռացվել են պաշտոնից • Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդական PKK-ի հետ ռազմական բախումները․ երկու կողմերից էլ կան զոհեր • Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային • Գերմանական ընկերությունը կաշառելով սպառազինություն է վաճառել Թուրքիային. գերմանական պարբերական • Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը միջազգային թեստավորում է անցնում • Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը • Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են անցկացվել

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ

• Թուրքիայի զինված ուժերը հունվարի 18-ից 22-ը նախատեսում է վարժանքներ անցկացնել Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տարածել է նաև «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատներն ու ժամանակահատվածը։

• 2003-ին կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 10 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից ընդամենը 3-ն է դեռ ստացել, իսկ 2016-ին մատակարարման համար նախատեսված 2 ինքնաթիռների տրամադրման ժամկետը հետաձգվել է:

• Հունվարի 13-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթուցիկով լի մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ: ընդամենը 1 օր առաջ` հունվարի 12-ին, Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գերմանացի տուրիստների խմբի մոտ մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով սպանվել էր առնվազն 11, վիրավորվել` 15 մարդ՝ հիմնական մասը Գերմանիայի քաղաքացիաներ։ Այս իրադարձությունից հետո թուրքական ոստիկանությունը հանակահբեկչական գործողություններ էր սկսել երկրում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով ձերբակալելով Ռուսաստանի 3 քաղաքացու։

Թուրքական ոստիկանության հակահաբեկչական գործողություններ

Թուրքական ոստիկանության հակահաբեկչական գործողություններ

• Իրաքի ցամաքային զորքերի հրամանատարությունը հերքել է թուրքական կողմի լուրերն այն մասին, թե հունվարի 7-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական զինուժի ստորաբաժանումների վրա:

• Թուրքիայի՝ 2015-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2014-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել է ընդամենը 0,5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 655 մլն 752 հազար ամերիկյան դոլար: Կտրուկ աճ է գրանցվել միայն 2015-ի դեկտեմբերին` 2014-ի նույն ամսվա արտահանման ծավալների համեմատ (62,2 %):

• Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ֆաիք Օզթրաքը Քաթարի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը վերանայելու բանաձև է առաջ քաշել խորհրդարանում` առաջարկելով չեղյալ հայտարարել Քաթարում զորք տեղակայելու որոշումը:

• ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայության գնդապետ Սթիվ Ուորենը նշել էր, որ Թուրքիան հրետանային կրակով աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային` թուրք-սիրիական սահմանի երկայնքով ԻՊ-ի դեմ պայքարում: Հոդվածում փորձել ենք պարզել, թե իրականում Թուրքիան ինչ շահեր է հետապնդում և ում դեմ է պայքարում Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

• Թուրքական դատարանը վճռել է 2014-ին Սիրիա զենք տեղափոխող բեռնատարները խուզարկելու թույտվություն տրամադրած 5 դատախազների ազատել պաշտոնից` «մասնագիտության պատիվը և հարգանքը, ինչպես նաև պաշտոնյայի ազդեցությունը և հեղինակությունը խաթարելու» մեղադրանքով:

• Գերմանիայի Բրեմեն քաղաքում գործող Atlas Elektronik ռազմարդյունաբերական ընկերությունը մեղադրվում է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պաշտոնյաներին կաշառելով` այդ երկրներին ռազմանավերի էլեկտրոնային համակարգեր և այլ սպառազինություն վաճառելու համար:

• Թուրքական աղբյուրները հայտնում են, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչ օրս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումներում սպանվել է 94 քուրդ զինյալ և 15 ուժային: Սակայն պետք է նշել, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելյան քրդաբնակ գրեթե բոլոր խոշոր գավառներում են զինված բախումներն ընթանում, ինչպես նաև թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Իրաքում PKK-ի դիրքերը։ Այս շաբաթ գրանցված բախումներին և թուրքական ու քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ այս հղումներով։

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

• Թուրքական ավիաշինական ընկերության (TAI) գլխավոր տնօրենը հայտնել է, որ տեղական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքաթիռը սկսել է անցնել «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրումը` միջազգային շուկա արտահանման թույլտվության համար:

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտնել է դեկտեմբերի 28-31-ին Սվազում (Սեբաստիա) և 2016-ի հուվարի 1-ից 2-ը Հաքքարիում ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունների մասին:

Կրակային վարժանքներ Սվազում (Սեբաստիա)

Կրակային վարժանքներ Սվազում (Սեբաստիա)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *