Ռուսաստանը և Իրանը զորավարժություններ են անելու Կասպից ծովում

Իրանյան և ռուսաստանյան ռազմածովային ուժերը մեկ և մեկուկես օրանոց համատեղ զորավարժություններ են անցկացնելու Կասպից ծովում: Այս մասին, ըստ իրանյան «Ֆարս» գործակալության, հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հեբիբոլլահ Սայարին (حبیب الله سیاری):

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Իրանցի զինվորականը, սակայն, չի տեղեկացրել, թե կոնկրետ երբ են անցկացվելու զորավարժությունները:

Ներկայում Իրանի կասպյան (հյուսիսային) նավատորմի երեք ռազմանավերը Ռուսաստանում են, սակայն դրանց այցի ծրագրում զորավարժություն նախատեսված չի եղել:

Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները Կասպից ծովում համատեղ զորավարժոթյուն անցկացրել են 2015-ի օգոստոսին, երբ Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի ռազմանավերն էին այցելել Իրան: զորավարժությանը մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *