Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 27

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ վիրավորվել է 1 ուժային, ձերբակալվել է 17 քաղաքացիական, ուժայիններին հանձնվել է PKK-ի 10 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Էլազիղ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 13 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը, հակադարձելով երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, ասել է, որ «Քրդական դեմոկրատական միությունը» (PYD), որը Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես ընկալվել է որպես Սիրիայում PKK-ի թև, սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի համար։

Սիրիայի քրդերը Թուրքիայի համար միշտ եղբայր են եղել։ Նրանց մեկնած համերաշխության ձեռքը սեղմելու փոխարեն, այնտեղ սպառնալիք տեսնելը Դավութօղլուի ամոթն է։


Հյուրիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն երկու անգամ հարվածել է «Քրդական դեմոկրատական միությանը» (PYD)։

Մենք ասել էինք, որ PYD-ն չի անցնելու Եփրատից արևմուտք և, որ մենք կհարվածենք նրանց, եթե նրանք անեն դա։ Եվ մենք արեցինք դա․ նախորդ տարի խոցվեց սիրիական ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք։

Նշենք, որ Սիրիայում գործող քրդական PYD-ն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսարևելքը։ Թուրքիայի շահերից չի բխում, որ PYD-ի վերահսկողության տակ հայտնվեն նաև Եփրատից արևմուտք ընկած շրջանները, քանի որ Թուրքիան կկորցնի իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսում։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի 10 զինյալ է հանձնվել անվտանգության ուժերին։ Ըստ թուրքական աղբյուրերի՝ վերջին երկու տարիների ընթացքում PKK-ի հանձնված զինյալների թիվը հասել է 969-ի։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Ադանա նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 4 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Շաքարյայում հեռախոսի վաճառակետ են հրդեհել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Շաքարյայում հեռախոսի վաճառակետ են հրդեհել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հյուսիսարևմտյան Սաքարյա նահանգի Սափանջա գավառում անհայտ անձինք հեռախոսի վաճառակետ են հրդեհել։ Հրդեհից վնասվել են նաև հարակից խանութները։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն գավառի Փահլիվան թաղամասում հզոր պայթյուն է եղել։ Արդյունքում վնասվել են հարակից տների պատերը, կոտրվել լուսամուտների ապակիները։

Գազիենթեփեյում հարձակում։ Նկարը՝ Աքշամ պարբերականի

Գազիենթեփեյում հարձակում։ Նկարը՝ Աքշամ պարբերականի

Աքշամ․ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Շեհիթքամիլ գավառում անհայտ անձը կրակել է ոստիկանական մեքենայի ուղղությամբ։ Ծանր վիրավորվել է ոստիկանության մեկ կոմիսար։

Վանում հարձակվել են տարրական դպրոցի վրա։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Վանում հարձակվել են տարրական դպրոցի վրա։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոու․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Գյուրփնար գավառում անհայտ անձինք պայթուցիկ նյութերով հարձակվել են տարրական դպրոցի վրա։ Վնասվել են դպրոցի պատերը, կոտրվել լուսամուտների ապակիները։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 27

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *