ՊԲ հրետանային ստորաբաժանումները ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություն են անցկացրել

Պաշտպանության բանակի՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրետանային մի շարք ստորաբաժանումներ օրերս անցկացրել են ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում կիրառել են նաև անօդաչու թռչող սարքեր: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ հոկտեմբերի 24-ի թողարկումը:

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ

Միավորման հրետանու և հետախուզության պատասխանատու սպաների օգնությամբ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն իրականացրել են տեղանքի հետախուզման, նշանակետերի հայտնաբերման, տվյալների հավաքագրման և մշակման, կրակային արդյունավետ խոցման վարժանքներ: Այդ ընթացքում ստորաբաժանումներն օգտագործել են նաև անօդաչու թռչող սարքեր, ինչի շնորհիվ զգալիորեն բարձրացվում է նշված գործողությունների արդյունավետության մակարդակը:

— Տեխնիկական միջոցները և անօդաչու թռչող սարքերի կիրառումը թույլ են տալիս հակառակորդին հասցնել մաքսիմալ և ճշգրիտ խոցում, ինչպես նաև հետախուզել հակառակարոիդ շարժերը և կարևոր նշանակետերը նրանց խորքում, — հայտնում է զորավարժությանը մասնակից զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նիկոլայ Մխիթարյանը, — Ունենք ահագին փորձ և´ մարտական կիրառմամբ, և´ զորավարժությունների ընթացքում, բայց չենք կանգնում ձեռքբերածի վրա: Ամեն օր զարգացնում ենք անօդաչու թռչող սարքերի կիրառումը մեր միավորումների, զորամասերի զորավարժություններում, ինչպես նաև մարտական կիրառման շրջաններում:

«Գոյամարտ» ծրագիրը նշում է, որ այն գործողությունները, որոնք իրականացվել են զորավարժությունների ընթացքում, լայնորեն կիրառվում են նաև իրական մարտական պայմաններում:

Զորավարժության ղեկավարությունը նշանակետերի խոցմանը հետևում է ԱԹՍ-ի տեսանկարահանման միջոցով

Զորավարժության ղեկավարությունը նշանակետերի խոցմանը հետևում է ԱԹՍ-ի տեսանկարահանման միջոցով

Հրետանու կրակային խոցման տեսանկարահանում ԱԹՍ-ով

Հրետանու կրակային խոցման տեսանկարահանում ԱԹՍ-ով

One response to “ՊԲ հրետանային ստորաբաժանումները ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություն են անցկացրել

  1. Pingback: ՊԲ-ում անցկացվել են հրետանավոր սպաների հրամանատարական հավաքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *