Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ժամկետը երկարացվել է 1 տարով

Լիբանանին և Իսրայելի սահմանային հատվածում ՄԱԿ-ի UNIFIL (ՅՈւՆԻՖԻԼ) առաքելությունը, որին մասնակցում են նաև հայաստանցի խաղաղապահները, երկարացվել է մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ պաշտոնական կայքը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների 32-հոգանոց երկրորդ խմբի ճանապարհումը Լիբանանում խաղաղապահ առաքելության

ՀՀ ԶՈւ խաղաղապահների 32-հոգանոց երկրորդ խմբի ճանապարհումը Լիբանանում խաղաղապահ առաքելության

Օգոստոսի 21-ին ՄԱԿ անվտանգության խորհրդի ընդունած որոշման մեջ նշվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն հակամարտության կողմերին՝ Հորդանանին, Իսրայելին և «ՀԱՄԱՍ-ին» կրկին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) այդ երկրում գործում են 1978-ից, ՄԱԿ ԱԽ-ն պարբերաբար երկարացվում է դրանց տեղակայման ժամկետը: ՄԱԿ խաղաղապահների տեղակայման նպատակը Լիբանանի հարավային տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերումն էր (զորքերը դուրս են բերվել միայն 2000թ.) և այդ տարածքներում Լիբանանի իշխանությունների վերականգնումը:

Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին: Ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը: Ներկայում Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները նմանատիպ առաքելությունների շրջանակներում ծառայություն են իրականացնում նաև Աֆղանստանում ու Կոսովոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *