Ռուսաստանում վթարվել է մարտական ուղղաթիռ, օդաչուներից մեկը զոհվել է (վիդեո)

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի արևելյան Ռյազանի շրջանի Դուբրովիչի զորավարժարանում ավիացուցադրության ժամանակ վթարվել է ՌԴ ԶՈւ «Բերկուտ» ավիախմբի Մի-28Ն մարտական ուղղաթիռ։ 2 օդաչուներից մեկը չի հասցրել ժամանակին լքել ուղղաթիռն ու մահացել է։Մյուս օդաչուին ռազմական ուղղաթիռով հասցրել են հոսպիտալ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Մի-28Ն ուղղաթիռ

Մի-28Ն ուղղաթիռ

Զոհված օդաչուն անձնակազմի հրամանատարն էր, իսկ հոսպիտալացված օդաչուն՝ շտուրմանը։ Վերջինս, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ, նշել է, որ ուղղաթիռի վթարի պատճառը եղել է ուղղաթիռի համակարգերից մեկի աշխատանքի խափանումը։ Շտուրմանը հավելել է, որ ուղղաթիռի ընկնելուց րոպեներ առաջ անվտանգության համակարգը զգուշացրել է ստեղծված վթարային իրավիճակի մասին։

Շոյգուն նշել է, որ օդաչուներն արել են ամեն հնարավոր բան՝ ուղղաթիռը փրկելու համար, ու երկրի ավիատիեզերական ուժերի հրամանատարությանը հանձնարարել է պարգևատրել վթարված ուղղաթիռի օդաչուներին։

ՌԴ պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ ՄԻ-28-երի բոլոր թռիչքները դադարեցվել են մինչև վթարված ուղղաթիռի սև արկղի ձայնագրության մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը։

««Բանակային միջազգային խաղր-2015» մրցաշարի՝ օգոստոսի 5-ին մեկնարկելիք «Ավիադարտս» մրցույթը պետք է անցնի առանց նմանատիպ միջադեպերի»,-նշել է Սերգեյ Շոյգուն։

Ավելացնենք, որ օրեր առաջ ՌԴ ՊՆ անանուն պաշտոնյան հայտնել էր, որ ռուսաստանյան զինված ուժերում ավիավթարների հաճախակիացման պատճառը բարձրակարգ մասնագետների պակասն է:

Տեսանյութում ներկայացված է ուղղաթիռի անկման պահը:

One response to “Ռուսաստանում վթարվել է մարտական ուղղաթիռ, օդաչուներից մեկը զոհվել է (վիդեո)

  1. Pingback: Ռուսաստանում Մի-24 ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *