Իրանի ՀՕՊ զորավարժություն երկրի արևմուտքում

Իրանի հակաօդային պաշտպանության զորքերը երկրի արևմուտքում անցկացված զորավարժության ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ Իրանի օդային տարածք ներխուժած ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Որպես «հակառակորդի ինքնաթիռ» զորավարժության ժամանակ օգտագործվել է անօդաչու թռչող սարք, որն էլ Իրանի զինված ուժերի զինծառայողները խոցել են 23մմ տրամաչափի զենիթային կայանով:

Զորավարժության կապակցությամբ՝ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին նշել է, որ տեղական արտադրության ռադիոտեղորոշման ռադարները ծածկում են երկրի ամբողջ տարածքը՝ «առանց անցքեր թողնելու»:

Մինչ այս՝ ապրիլին, գեներալ Իսմայիլին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի մեջ ներառել երկու նոր զինատեսակ՝ ռուսաստանյան Ս-300 և իրանական Բավար-373 զենիթահրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *