Ադրբեջանի ՌԾՈւ-ն մինչև տարեվերջ Կասպից ծովում կմասնակցի 2 միջազգային զորավարժության

Մինչ այս տարվա վերջ Կասպից ծովում կանցկացվի առնվազն 2 միջազգային զորավարժություն, որոնցից մեկը՝ եռակողմ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի զինծառայողների մասնակցությամբ, իսկ մյուսը՝ երկկողմ, ռուս-ադրբեջանական: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատավական գործակալությունը, այս մասին օգոստոսի 3-ին՝ «Կասպյան գավաթ-2015» և «Կասպյան դերբի-2015» մրցույթների բացման արարողության ժամանակ, հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը։

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

«Այդ զորավարժությունների ժամանակ մշակվելու է համատեղ գործողությունների լայն շրջանակ։ Նպատակ է դրվելու ուժեղացնել կայունությունը և բացառել Կասպից ծովի ջրային տարածքի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ», — իր ելույթում նշել է Չիրկովը։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած «Կասպյան գավաթ-2015-ը» շարունակվելու է մինչև օգոստոսի 15-ը:

Հավելենք, որ Ադրբեջանի ՌԾՈւ 2 պարեկային և մեկ քարշակ նավերը «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարի այս մրցույթին մասնակցելու համար Դաղստանի Մախաչկալա քաղաքի նավահանգիստ են մտել հուլիսի 29-ին:

4 responses to “Ադրբեջանի ՌԾՈւ-ն մինչև տարեվերջ Կասպից ծովում կմասնակցի 2 միջազգային զորավարժության

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանն ու Ռուսաստանը Կասպից ծովում անցկացնել են համատեղ զորավարժություն | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանը և Ղազախստանը կողմ են Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելուն | Ռազմ.info

  4. Pingback: Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *