Իրանը ևս 5-8 տարի չի կարողանա ներկրել որոշակի սպառազինություն. Իրան-վեցյակ համաձայնություն

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «վեցյակի» բանակցություններն ավարտվել են այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան: Նախնական տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում սահմանվել է համաձայնություն, որով սպառազինությունների վերաբերյալ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շարունակվելու են որոշակի ժամկետով:

Այսպես, ՄԱԿ անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները, որոնցով Իրանը չի կարող որոշակի սպառազինություն ներկրել, կտևի ևս 5 տարի, իսկ հրթիռային տեխնոլոգիաներ ներկրելու սահմանափակումները (պատժամիջոցները) կշարունակվեն 8 տարի: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2004թ, երբ արևմտյան պետությունները Իրանին սկսեցին մեղադրել, թե երկիրը գաղտնի կերպով փորձում է միջուկային զենք ստեղծել: Բանակցությունների անհաջող լինելու պատճառով ՄԱԿ անվտանգության խորհուրդը, հետո նաև Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ սահմանեցին Իրանի նկատմամբ, որոնցից մի մասն Իրանին թույլ չէր տալիս որոշակի սպառազինություն և տեխնոլոգիաներ ներկրել: Մասնավորապես դրանց մեջ մտնում էին հրթիռային տեխնոլոգիաները, որոնք կարող էին հիմք դառնալ Իրանում միջուկային մարտագլխիկներով հրթիռների պատրաստման համար:

Արևմտյան երկրների պահանջներից մեկն այն էր, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս և վերացնի արդեն հարստացվախ մետաղի պաշարները: (Մինչև 5 տոկոս հարստացված ուրանն օգտագործվում է խաղաղ նպատակներով՝ օրինակ՝ ատոմակայաններում որպես վառելիք, իսկ մինչև 20 տոկոս հարստացված ուրանն օգտագործվում է միջուկային զենքի ստեղծման համար):

2013թ Իրանը համաձայնեց դադարեցնել հարստացումը և վերացնել պաշարները, ինչից հետո պատժամիջոցները որոշակիորեն թուլացվեցին: 2013թ նոյեմբերին էլ սկսվեց բանակցությունների ներկա փուլը, որի արդյունքում, նախատեսվում է, Իրանը վերջնականապես կհրաժարվի ռազմական նպատակով ուրանի հարստացումից և կոչնչացնի ունեցած պաշարները, իսկ ՄԱԿ անվտանգության խորհուրդը և Եվրամիութունը կհանեն պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

Ներկա փուլում բանակցութուններին մասնակցում են մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ «վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչները:

Հուլիսի 9-ին՝ Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ երկրների գագաթաժողովում ելույթի ժամանակ, Իրանի և «վեցյակի» բանակցությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ակնկալվող համաձայնությունը դրական կանձնադառնա նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա:

«Կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա», — հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

2 responses to “Իրանը ևս 5-8 տարի չի կարողանա ներկրել որոշակի սպառազինություն. Իրան-վեցյակ համաձայնություն

  1. Pingback: Իրանի ցամաքային զորքերը 6 զորավարժություն կանցկացնեն մինչև 2016-ի մարտ | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *