Պակիստանը կրկին հրաժարվել է միանալ «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրին

Պակիստանը երբեք չի միանա «Միջուկային զենքը չտարածելու մասին » պայմանագրին, քանի որ այն խտրական բնություն չունի: Ինչպես հայտնում է պակիստանյան Dawn անգլիալեզու օրաթերթը, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարարի՝ հարավաասիական երկրների գծով առաջին տեղակալ Ազիզ Ահմադ Չոուդրին, ով ԱՄՆ է մեկնել՝ մասնակցելու ռազմավարական կայունությանն ու միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պակիստանա-ամերիկյան խորհրդակցությանը:

Պակիստանյան զինուժի «Շահին-2» բալիստիկ հրթիռ

Պակիստանյան զինուժի «Շահին-2» բալիստիկ հրթիռ

Չոուդրին հայտարարել է, որ Պակիստանի՝ պայմանագրին միանալուց հրաժարվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն լուրջ հարված է հասցնում իրենց անվտանգությանը: Վերջինիս խոսքերով՝ Պակիստանը չի պատրաստվում միջուկային մրցավազքի մեջ մտնել Հնդկաստանի հետ, սակայն պաշտոնական Իսլամաբադը մշտապես ձգտելու է  միջուկային հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ պայմանագիրը ստեղծվել է 1968-ին: Մինչ օրս պայմանագրին միացել է 190 երկիր, իսկ Իսրայելը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը և Հնդկաստանը  հրաժարվում են միանալ դրան:

Նշենք, որ «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը»  միանալու որոշումը ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1991թ. սեպտեմբերի 24-ին` ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունելուց երեք օր հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *