Ադրբեջանական կողմը դիվերսիա է արել. հայկական կողմը կորուստ չունի. ՊԲ

Ապրիլի 21-ի առավոտյան, ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ:

Ադրբեջանցի դիվերսանտների թողած սպառազինությունը

Ադրբեջանցի դիվերսանտների թողած սպառազինությունը

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:

Շուրջ 15 րոպե տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և նահանջել ելման դիրքերը:

ՊԲ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:

ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

3 responses to “Ադրբեջանական կողմը դիվերսիա է արել. հայկական կողմը կորուստ չունի. ՊԲ

  1. Pingback: ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *