Դաղստանի Բույնանսկի շրջանում ապրիլի 19-ի առավոտյան հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Ուժային կառույցի ներկայացուցիչները շրջափակել են տներից մեկը, որտեղ թաքնվել են զինյալներ։ Բանակցությունների արդյունքում տնից տարհանվել է երեխա։
Արդեն երեկոյան հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլի ժամանակ հատուկ նշանակության ջոկատայինների գործողությունների ընթացքում սպանվել է 5 հոգի, որից 3-ը զինված խմբավորումների ղեկավարներ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հակաահաբեկչական հանձնաժողովին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջափակման մեջ հայտնված զինյալների թվում է նաև ահաբեկչական «Իմարաթ Կավկազա» խմբի ղեկավար Ալիասհամ Քեբեկովը։
Հակաահաբեկչական հանձնաժողովը ավելի ուշ հաստատել է, որ սպանվել է միջազգային զինված խմբավորման ղեկավար ազգությամբ ավար Ալիսահամ Քեբեկովը։
«Կովկասյան հանգույց» պարբերականն էլ իր հերթին հայտնում է, որ սպանվածների թվում է նաև Դաղստանի Ունցուկուլսկիի շրջանի զինյալների էմիր Շամիլ Հասանովը։ Սպանվածների թվում եղել են նաև Քեբեկովի և Հասանովի կանայք։
Նշենք, որ 2012թ. ապրիլից Քեբեկովը հետախուզվում էր։
Հավելենք, որ ռուսաստանցի հայտնի գիտնական, կովկասագետ Ահմետ Յարլիկապովը մտավախություն է հայտնել, որ ակաբեկիչների այս խմբի ոչնչացումը կմեծացնի Հյուսիսային Կովկասում «Իսլամական պետություն» զինված խմբավորման ազդեցության գործոնը։
2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։
Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info