Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը

Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան:  Պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան այլ ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ ՊՆ-ում ընդունել են լիբանանյան պատվիրակությանը

ՀՀ ՊՆ-ում ընդունել են լիբանանյան պատվիրակությանը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատվիրակությունն այցելել է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:

Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:

Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:

Ավելացնենք, որ Հայաստանի ՊՆ-ն 2014 թվականից սկսած խաղաղապահ առաքելության շրջանակներում զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկում Լիբանան՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության շրջանակում: Լիբանանում զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:

ՀՀ ԶՈւ Խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է մեկնել 2014թ. նոյեմբերի 27-ին: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:

2 responses to “Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարարին և ԶՈւ հրամանատարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *