Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին ժամանել է Սոլովենիա: Հասանովը և Սլովենիայի պաշտպանության նախարար Յանկո Վեբերը առանձնազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Պատվիրակությունների ընդլայնված հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության խորացման հարցերն ու հեռանկարները:
Հանդիպումից հետո Յանկո Վեբերը և Զաքիր Հասանովը ստորագրել են պատվո գրքում և կարճատև մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրել հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք, որ Հասանովի պատվիրակությունը Սլովենիա մեկնելուց առաջ եղել է Խորվաթիայում և հանդիպումներ ունեցեղ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: