Մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 26-ին, ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:

Կոլեգիայի նիստը  նվիրված է  եղել 2014թ ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստությանը, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, զինվորական կարգապահության վիճակին։

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սարգսյանը մինչև զեկույցներին անցնելը նշել է.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև. «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Կոլեգիայի նիստը  նվիրված է  եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստության և այլ հարցերի

Կոլեգիայի նիստը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստության և այլ հարցերի

Նախագահը նշել է, որ ինչպես 90-ականներին են հավաքվածներից շատերը լսել Ադրբեջանի հոխորտանքները, այնպես էլ հիմա են լսում։ «Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել»,— հավաստել է Սերժ Սարգսյանը։

Երկրի նախագահն ասել է նաև, որ Հայաստանը պատրաստ է և´ լավին, և´ վատին. «Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները» ” ակնարկել է Սերժ Սարգսյանը։

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ զինված ուժերի  ղեկավարության ջանքերն ուղղված են լինելու հայ ժողովրդի անվտանգության համար ներքին ու արտաքին երաշխիքների ապահովմանը:

2014թ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներներ են ներկայացրել  ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը,  ՀՀ ԶՈւ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը:

2 responses to “Մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. Սերժ Սարգսյան

  1. Pingback: ՀՀ ԶՈւ-ն կարող է Ադրբեջանի առաջնագիծը վերածել այնպիսի թեժ կետի, որից հակառակորդը գլուխ չի հանի. Օհանյան | Ռազմ.info

  2. Pingback: Ռազնաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *