Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելությանը պատրաստվելու

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա

Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար

Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն է մաղթել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումներն է տվել սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ: Իր օրհնության խոսքնէ հղել և բարի երթ մաղթել նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ յուրաքանչյուր խաղաղապահին նվիրելով մեկական աղոթագիրք: Զորախմբի հրամանատար, մայոր Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:

2 responses to “Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելությանը պատրաստվելու

  1. Pingback: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել | Ռազմ.info

  2. Pingback: Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *