«Թալիբանի» ահաբեկչության պատճառով Պակիստանում 132 դպրոցական է սպանվել

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը դեկտեմբերի 16-ին ահաբեկչություն է իրականացրել Պակիստանի հյուսիսարևմտյան Փեշավար քաղաքի ռազմական դպրոցում: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները մտել են դպրոց ու դասարանից դասարան անցնելով՝ կրակել են աշակերտների ու դասատուների վրա՝ նպատակ չդնելով գերի վերցնել:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 145 մարդ, որոնցից 132-ը 12-ից 16 տարեկան դպրոցականներ են, 10-ը՝ դպրոցի աշխատակազմի անդամներ, 3-ը՝ զինվորականներ, հայտնում է CNN լրատվականը:

Կրակոցներից հետո ահաբեկիչները նաև պայթուցիկ նյութեր են տեղադրել դպրոցում: Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ահաբեկիչները եղել են 7 հոգի:

Պակիստանի զինծառայողները Թալիբանի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ

Պակիստանի զինծառայողները Թալիբանի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ

Ավելի ուշ «Թալիբանի» պակիստանյան խմբավորումը («Թեհրիկ-ի-Թալիբանը») իր ընդունել է, որ ինքն է ահաբեկչության կազմակերպիչը: Խմբավորման «մամուլի խոսնակն» էլ հայտարարել է, որ դա իրենց դեմ Պակիստանի ուժայինների հատուկ գործողությունների պատասխանն է:

Պակիստանի զինված ուժեր դպրոցը դուրս են բերել պաշարումից և մաքրել պայթուցիկ նյութերից: Դեպքից հետո Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը նույնպես ժամանել է Փոշավար և հայտարարել, որ իրենք արմատախիլ են անելու ահաբեկչությունը:

Ահաբեկչությունից հետո Պակիստանի զինված ուժերն առնվազն 10 օդային հարված են հասցրել «Թալիբանի» դիրքերին, հաղորդում է բրիտանական Guardian լրատվական կայքը:

One response to “«Թալիբանի» ահաբեկչության պատճառով Պակիստանում 132 դպրոցական է սպանվել

  1. Pingback: «Թալիբանի» ահաբեկչության հետևանքով Պակիստանում զոհվել է առնվազն 15 մարդ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *