Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, ում հետ հանդիպամն ընթացքում ամփոփվել են 2014-ի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները։
Երկու կողմերն էլ կարևորել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման նշանակությունը և համաձայնել, որ այդ հարաբերությունների զարգացման դինամիկան անհրաժեշտ է պահպանել։
Նշենք, որ դեսպան Ջոն Հեֆֆերնն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այդ կապակցությամբ ամփոփիչ հանդպումներ է անցկացնում ՀՀ պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ։