Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մի շարք բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ դեկտեմբերի 17-ին այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ և մասնակցել ռազմաբժշկական վարչության 2014-ի արդյունքների ամփոփման նիստին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը զեկուցել է, որ 2014-ին ռազմաբժշկական ստորաբաժանումները համալրվել են նոր մասնագետներով ու սարքավորումներով։
Նախարար Հասանովը դրական գնահատական է տվել ռազմական բժիշկների ծառայությունը և խոսել 2015 ուսումնական տարվա անելիքների մասին, ինչպես նաև պատասախանել հնչած հարցերին։
Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջանի բշկական համալսարանի ռազմաբժշկական ամբիոն և ծանոթացել վերանորոգված շտաբին ու զորանոցին: