Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը

2014-ի նոյեմբերի 5-ից 8-ն ակնկալվում է Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքանլլի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնում սա Աքսաքալլըի առաջին այցն է Բաքու։

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի տարբերանշանը

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի տարբերանշանը

Նկատենք, որ այցի բուն նպատակի և դրա ընթացքում նախատեսված հանդիպումների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան, սակայն պետք է նշել, որ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների մի մասը վերապատրաստում է անցնում հենց Թուրքիայում։

Հիշեցնենք, որ այս հարցին 2014-ի օգոստոսյան ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձել էր նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով նշել էր, որ նույն ամսվա սկզբին առաջնագծում գրանցված լարվածության ընթացքում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման չհաջողված փորձեր էին կատարում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ովքեր «պատրաստվել են Հյուսիսային Կիպրոսում, ինչի համար էլ Ադրբեջանը մեծ գումար է վճարել Թուրքիային»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, ի պատասխան դրա նախօրեին հայկական կողմի իրականացրած պատժիչ գործողության, Ադրբեջանը շփման գծի Աղդամի հատվածում փորձեց հանդես գալ դիվերսիոն նոր հարձակմամբ։ Ներթափանցման փորձը, սակայն, կասեցվեց, իսկ Բաքուն պաշտոնապես ընդունեց, որ այդ գիշեր կորցրել է պայմանագրային 4 զինծառայող։

Դիվերսիոն հարձակման անհաջող ևս մեկ փորձ գրանցվել էր նաև ավելի վաղ՝ 2014-ի մայիսի 27-ին, երբ ունենալով մարտավարական բոլոր առավելությունները (անսպասելիության գործոն, տեխնիկական հատուկ միջոցներ և այլն), ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվելով Պաշտպանության բանակի՝ Աքրաքսի ափին մերձակա հարավային հենակետերից մեկի վրա, տվեցին 2 զոհ և 1 վիարվոր։ Հետագայում, երբ հրապարակվեցին սպանված զինծառայողների ծառայողական լուսանկարները, նրանց համազգեստի վրա հստակ երևաց հատուկ նշանակության ուժերի տարբերանշանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, գործնականում չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմը դժգոհ է սեփական հատուկջոկատայինների պատրաստվածության աստիճանից և հնարավոր է, որ Բաքու ժամանող թուրք գեներալի հետ քննարկվող հարցերի թվում լինի նաև հենց այս խնդիրը։

One response to “Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը

  1. Pingback: Պաշտոնական այցով Բաքու է ժամանելու թուրքական ժանդարմերիայի հրամանատարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *