Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 27-ի երեկոյան ժամերին իբր «հայկական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրավել Ֆիզուլու ուղղության առաջնագծում ադրբեջանական զինուժի դիրքերից մեկը»։ Արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 2 զոհ, 1 ծանր վիրավոր։
Հայտնի են զոհված զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։
Նկատենք, որ Միրզազադեի վիրավորման մասին երեկ հայտնել էր ադրբեջանական ANSpress լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն փաստորեն այսօր հաստատել է տեղեկությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ենթասպային հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով, իսկ կապիտանը հետմահու ներկայացված է «Արիության համար» մեդալի։
Նշենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից հավաքագրած տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 6 զոհ, 20 վիրավոր։
ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ադրբեջանական կողմը դիվերսիա է փորձ է արել, ինչի հետևանքով էլ հառակորդն ունի զոհեր ու վիրավոր։
Pingback: Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել | Ռազմ.info
Pingback: Մեր վիրավորների վիճակը բավարար է. Սեյրան Օհանյանն առաջնագծի դեպքերի մասին | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանը հոսպիտալում պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողներին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը | Ռազմ.info