Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախի սահմանին. հակառակորդն ունի 4 զոհ, մենք նույնպես կորուստ ունենք

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով տվել է առնվազն 4 զոհ։ Ցավոք, 1 կորուստ ունի նաև Պաշտպանության բանակը։

Համաձայն վերջինիս տարածած հաղորդագրության, հակառակորդը մարտի դաշտում թողնելով զինամթերք և մեծաքանակ զինտեխնիկա, կրելով նաև մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս զոհվել է ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ,  1989-ին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը։

Միջադեպի փաստը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտնելով, թե «հայկակակն կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս» զոհվել է 4 զինծառայող՝ հրապարակելով նաև նրանց անունները։

Նրանք են՝

” ենթասպա Ալիև Փերվին Սալահադդին օղլու
” կրտսեր ենթասպա Հուսեյնով Ռահիլ Սաֆար օղլու
” կրտսեր ենթասպա Ահմադով Էլչին Ռասիմ օղլու
” պայմանագրային զինծառայող, շարքային Գուլիև Սարխան Գայրեթ օղլու

Նշենք նաև, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դեռ ուշ գիշերին հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի մասին և հղում անելով պաշտպանության նախարարությունում իր աղբուրներին՝ տեղեկացրել, որ ադրբեջանական կողմն ունի 3 վիրավոր (որոշ աղբյուրներ նշում էին վիրավորված 4 զինծառայողի մասին)։ Դեռևս պարզ չէ, վերոնշյալ զոհված 4 զինծառայողները եղել են գիշերը վիրավորվածների թվու՞մ, թե՞ դրանք այլ զինծառայողներ են, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն գերադասել է լռել։

Այսպիսով, միայն անցնող 2 օրերին ադրբեջանական բանակն ունի արդեն հաստատված 12 կորուստ։ Իրական թիվը կարող է էականորեն տարբերվել, հաշվի առնելով, որ հարևան երկրի պաշտպանական գերատեսչությունում միանգամից ընդունել են սեփական կորուստների նման մեծ թիվը։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցված բախումների հետևանքով հակառակորդը տվել էր մեծաթիվ զոհեր։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր իր 8 զինծառայողի կորուստը։

4 responses to “Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախի սահմանին. հակառակորդն ունի 4 զոհ, մենք նույնպես կորուստ ունենք

  1. Pingback: ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի դիվերսիոն խմբի թողած սպառազինության լուսանկերները | Ռազմ.info

  2. Pingback: Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված սպան պարգևատրվել է հետմահու | Ռազմ.info

  3. Pingback: Հոսպիտալում մահացել է ադրբեջանական հարձակումը կասեցնելիս վիրավորված զինծառայողը | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *