Լատվիայի պաշտպանության նախարարը ժամանելու է Ադրբեջան

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը սույն թվականի օգոստոսի 7-ին պատրատվում է ժամանել Բաքու՝ պաշտոնական այցով։

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիս

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիս

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաների հետ։ Բացի այդ, ակնկալվում է, որ Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը կայցելեն Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիա և Ադրբեջանի ԶՈւ ուսումնական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ Լատվիայի պաշտպանության նախարարի այցը կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը։

2 responses to “Լատվիայի պաշտպանության նախարարը ժամանելու է Ադրբեջան

  1. Pingback: Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից | Ռազմ.info

  2. Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Լատվիայի դեսպանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *