Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից

Օգոստոսի 6-ին Ադրբեջան ժամանած Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։

Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից

Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարն անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ադրբեջան-Լատվիայի համագործակցությանն ու դրա խորացման հեռանկարներին։

Զաքիր Հասանովը խոսել է նաև վերջին շրջանում առաջնագծում տիրող լարվածությունից՝ հերթական անգամ մեղքը բարդելով հայկական զինուժի վրա, Հայաստանին որակելով «տարածաշրջանում անվտանգության սպառնալիք», ինչը լիովին համապատասխանում է վերջին շրջանում նախարարի որդեգրած հռետորաբանությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։

Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանականզինուժըդիվերսիոններթափանցմանհերթականփորձնէնախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն ԱդրբեջանիՊՆ-նհաստատելէ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է  20-ամյա զինծառայող ՖարհադԱզադօղլուՌահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։

2 responses to “Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից

  1. Pingback: Զաքիր Հասանովը Լատվիայի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է առաջնագծի լարվածությունից Razm.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *