Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր,զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
Ինչպես հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը, նրանք շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և հայկական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է Արցախի ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ: