Լեհաստանի հետ համագործակցության շնորհիվ կարող ենք և՛ նոր միջոցներ ձեռք բերել, և՛ ունեցածն արդիականացնել. Օհանյան

Ռազմատեխնիկական համագործակցությունների շրջանակներում երկկողմ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորություն է տրվել, ինչն էլ մենք արել ենք նաև Լեհաստանի հետ: Համագործակցությունը հնարավորություն է տալու և՛ նոր միջոցներ ձեռք բերենք, և՛ արդիականացնենք այն միջոցները,որոնք մեզ են հասել ԽՍՀՄ-ից կամ դրա փլուզումից հետո:

Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը պաշտպանության նախարարությունում 24. 01.14թ

Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը պաշտպանության նախարարությունում
24. 01.14թ

Այս մասին Ռազմինֆոյի հարցին ի պատասխան հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նախարարի` ՀՀ զինված ուժերը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում մեր ռազմավարական գործընկերների հետ և անցյալ տարի սկսել են համապատասխան պայմանագրերի ստորագրումից հետո հիմք ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար` հիմնականում ՌԴ-ի հետ:

«Զարգացման նպատակն այն է, որ մենք կարողանանք  ԶՈւ-ն լայնորեն համալրել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչպես նաև անմիջական կապով Ռուսաստանի տարբեր կազմակերպությունների հետ մեր կազմակերպություններին հնարավորություն տանք համապատասխան միջոցառումներ իրականացնել` դրանով իսկ զարգացնելով մեր սեփական ռազմական արդյունաբերությունը»,- ներկայացրեց Օհանյանը:

Նախարարն անդրադարձավ նաև վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին, թե կան սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել սահմանային միջադեպերից, և գուցե զոհերի թիվն ավելի քիչ կլիներ:

«ՀՀ սահմաններն ու շփման գիծն այսօր կահավորված են համապատասխան ինժեներական սարքավորումներով, որոնք ապահովում են և՛ մարտական հերթապահության իրականացումը, և՛ մարտական հերթապահությունից արագ մարտական խնդիրների կատարման անցնելը: Պաշտպանողական օպերացիաների համար ստեղծված ինժեներական կառույցների հագեցվածության առումով կարելի է ասել, որ հնարավորություն չեն տալիս հակառակորդին դասական ոճով լայնամասշտաբ գործողություններ սկսել: Նորագույն միջոցները հնարավորություն կտային ավելի լավ իրականացնել մեր մարտական հերթապահությունը: Ու այդ առումով մենք համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք: Բայց, ցավոք սրտի, դիրքերի շատ մոտ լինելը հնարավորություն չեն տալիս օգտագործել նման տեխնիկական միջոցներ: Դիրքերը, որոնք հեռու են, կարող ենք և օգտագործում ենք նման միջոցներ: Պատկերացրեք դիրքեր, որ հակառակորդից հեռու են 50-150 մետր: Այդ հատվածներում չափազանց դժվար է նման սարքեր տեղադրել մանավանդ արցախյան հատվածում, երբ դիրքերի 50 տոկոսը գտնվում են շատ մոտ և խոցելի տարածքներում»,- հավելեց պաշտպանության նախարարը:

2 responses to “Լեհաստանի հետ համագործակցության շնորհիվ կարող ենք և՛ նոր միջոցներ ձեռք բերել, և՛ ունեցածն արդիականացնել. Օհանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանի ԶՈւ տանկերը Չինաստանում արդիականացնելու հարց օրակարգում այսօր չկա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *