Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Լատվիայի դեսպանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ադրբեջանում Լատվիայի արտակարգ ու լիազոր դեսպան Վալդաս Լասթաուսկասին։

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Լատվիայի դեսպանին

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Լատվիայի դեսպանին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը խոսել է Արցախյան հակամարտությունից, անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը։ Հանդիպման ավարտին կողմերը տեսակետներ են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջան ժամանած Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *