Ադրբեջանական աղբյուրը նշել է սպանված 9 զինծառայողի անունները

Նախօրեին և այսօր գիշերը ադրբեջանական բանակը մեծաթիվ կորուստներ է ունեցել, որոնց մի մասի անունները հրապարակել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ տվյալներ ներկայացնելով նաև վիրավորների թվի մասին։

Աղբյուրը, որն ավելի վաղ նշել էր սպանված 8 ադրբեջանցի զինծառայողի մասին, հավելել է, որ սպանվածների թիվն 9 է (վիրավորներից մեկը մահացել է հոսպիտալում), իսկ վիրավորների թիվը՝ 4-5։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներն են՝

”         Ալմազով Իսա Զիյադ օղլու, ծնված 1977 թ, զորակոչված Ղազախի շրջանից,

”         Պայմանագրային, շարքային Էլվին Ասքերով, զորակոչված Շիրվան քաղաքից,

”         Ալի Ռահիմով, զորակոչված Մասալինի շրջանից,

”         Մուսթաֆա Ալիջոքսունով, զորակոչված Խաչմազի շրջանից,

”         Սաֆթար Մամեդով, զորակոչված Սալյանի շրջանից,

”         Աբդինով Հուսեին Էթիբար օղլու, զորակոչված Սումգայիթի շրջանից,

”         Էլնուր Իբրահիմով, զորակոչված Ղուբայի շրջանից,

”         Վյուգար Փոլադով, զորակոչված Թովուզի շրջանից,

”         Պայմանագրային, Ահմեդով Գարյաղդի Էլդար օղլու, ծնված 1992 թ, զորակոչված Աղդամի շրջանից։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախօրեին և այս գիշերը առաջնագծում ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել, և որ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած թիվը, ամենայն հավանականությամբ, իրականից փոքր է:

2 responses to “Ադրբեջանական աղբյուրը նշել է սպանված 9 զինծառայողի անունները

  1. Pingback: Ադրբեջանը հայտնում է «հայկական հարձակման» հետևանքով ևս 2 զոհի, 4 վիրավորի մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *