Պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր, որ ադրբեջանական հարձակումը հետ մղելիս առգրավվել է ադրբեջանական բանակի զենքեր և այլ իրեր, որոնց լուսանկարներն էլ ներկայացրել է հանրությանը:
ՊԲ-ն իր տարածած հաղորդագրությունում նշում է.
«Ի պատասխան հուլիսի 31-ին մեր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»: